Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Կտրուկ շրջադարձ»

«Կտրուկ շրջադարձ»
30.10.2016 | 15:37

Նոյեմբերի 5-ին` ժամը 19.00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Ռուբեն Հախվերդյանի համերգը`Հայաստանի պետական կամերային նվագախմբի (դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) մասնակցությամբ: Կհնչեն Հախվերդյանի «Կտակե» «Հիսունից հետո» և այլ ստեղծագործությունները, որոնք գործիքավորել և մշակել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը։

Նա բազմաթիվ երկերի հեղինակ է, ստեղծագործում է դասական ոճի հիմքով համեմված փոփ, ջազ, ռոք, ֆոլք երաժշտական տեսակների սինթեզով: Համերգին մասնակցում են մենակատարներ՝ վաստակավոր արտիստ Հակոբ Ջաղացպանյանը, կիթառահար Տիգրան Այվազյանը, թավջութակահար Լևոն Առաքելյանը, ջութակահար Աստղիկ Վարդանյանը, Ալեքսանդր Գրիգորյանը (հարվածային գործիքներ), ակորդեոնահար Գևորգ Մովսիսյանը:

Երեկոն կրում է «Կտրուկ շրջադարձ» խորագիրը:

Դիտվել է՝ 1436

Մեկնաբանություններ